Մունետիկ

Հանրային լսումներ՝ առանց վանաձորցիների

ՎՔ նիստերի դահլիճում՝ 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան, և հաշվետու տարում, համայնքի զարգացման ծրագրի իրականացման հաշվետվությունների նախագծերի հանրային բաց լսումներն են: Չնայած դրանք բաց են՝  ներկա էին միայն համայնքապետարանի աշխատակիցներն ու ավագանու անդամները:
ՎՔ ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը ներկայացրեց   2018 թվականի բյուջեի կատարողականը։ Եկամուտների գծով այս տարի  գրանցվել է 484 մլն 869 դրամի աճ:
Հնչեցին հարցեր՝ համայնքի ձմեռային պաշտպանության համար նախատեսված ծախսերի և կատարած աշխատանքների համապատասխանության,  թափանցիկ աշխատելաոճի, լրատվամիջոցին  ուղղված ֆինանսական աջակցության, օբյեկտիվ և սուբյեկտիվ լուսաբանումների, մանկապարտեզների աշխատակիցների բարեխիղճ աշխատանքի և շատ այլ ոլորտների վերաբերյալ։
 Ներկայացվեց նաև Վանաձոր համայնքի զարգացման ծրագրի իրականացման հաշվետվության նախագիծը: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *