Մունետիկ

«Հարևանը խոստացել է տեղափոխել աղբը, որն այդպես էլ կուտակված է մնացել» : Ահազանգ թեժ գծին

«Լոռի» հեռուստաընկերության թեժ գծին ստացված ահազանգն այս անգամ Գրիգոր Լուսավորչի 39 հասցեից էր: Բնակիչների դժգոհության առիթը հարևանուհու` նույն շենքի բնակչուհի Նարինե Ավդալյանին պատկանող առանց ծածկի տնակից դուրս բերված աղբն է, որը տևական ժամանակ է՝ կուտակված է շենքի բակում: Բնակիչների պնդմամբ՝ հարևանուհին հրաժարվում է աղբը հեռացնելուց՝ պատճառաբանելով, որ այն տարիների ընթացքում կուտակված ընդհանուր աղբ է: Բնակիչների պահանջը մեկն է. հարևանուհու՝ տանիք չունեցող տնակն ապամոնտաժել բակից՝ հետագա նման խնդիրներից խուսափելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *