Հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվել են մինչեւ մայիսի 22-ը:
՛՛Մունետիկ՛՛ լրատվականի մայիսի 5-ի թողարկմանը անդրադարձել էինք Վանաձորի Գրիգոր Լուսավորչի 52 և Լազյան 45 շենքերի բնակիչների բողոքին: Հիշեցնենք՝ նշված շենքերի միջանկյալ հատվածը, առանց նրանց համաձայնության, 2002-ին ավագանու որոշմամբ օտարվել է: 2007-ին սեփականատերերը փորձել են շինաշխատանքներ իրականացնել, բնակիչները չեն թողել: Վերջին շրջանում սեփականատերերի կողմից կրկին ակտիվություն նկատելով՝ բնակիչները դարձյալ պատրաստվում են թույլ չտալ շինարարությունը: Ըստ Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի ներկայացրած փաստաթղթերի՝ հարուցվել է վարչական վարույթ: Սեփականատերեր Կոնստանտին Խաչատրյանն ու Հովհաննես Եղիազարյանը հրավիրվել էին լսումների: Հովհաննես Եղիզարյանն ու իր փաստաբանը, ինչպես տեղեկացվեց՝ օբյեկտիվ պատճառներով չէին ներկայացել:
0 Մեկնաբանություն