Հաշմանդամություն ունեցողը ունի աշխատանքի խնդիր
«Լուսաստղ» կազմակերպության կողմից իրագործվող «Պաշտպանենք ինքներս մեզ» ծրագրի շրջանակներում կայացել է քննարկում Վանաձորի զբաղվածության կենտրոնում: Քննարկմանը մասնակցել են Վանաձորի զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, Վանաձորի հատուկ կարիքներ ունեցող անձինք: Քննարկման հիմնական նպատակն էր վեր հանել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները եւ գտնել դրանց լուծման ուղիները: Այս տեսանկյունից հատուկ կարիքներ ունեցող անձինք կարեւոր են համարում իրենց հարմար աշխատատեղերի ստեղծումը:
0 Մեկնաբանություն