Մունետիկ

Հաշվետու համերգ՝ Տ. Չուխաջյանի անվան արվեստի դպրոցում

Վանաձորի Տիգրան փողային և լարային նվագարանների բաժնի 2018-2019 ուստարվա հաշվետու համերգն է: Օրը նշանակալից և սպասված էր հատկապես երաժիշտ Ռոբերտ Ռիգանյանի և նրա 12 սաների համար: Համերգային ծրագիրը բազմաժանր էր: Ընտրված էին բարդ գործեր: Սաքսոֆոնահար Դավիթ Դալլաքյանը՝ ուսուցիչ՝  Ռոբերտ Ռիգանյան,  Գոհար Ղարիբյանի նվագակցությամբ կատարում է Սպենդիարյանի ռոմանսը: Արվեստի դպրոցում ավանդույթ են դարձել տարեվերջյան հաշվետու համերգները: Դրանք ինքնադրսևորվելու, բեմ բարձրանալու վախերը հաղթահարելու, նաև  ճանաչում ձեռքբերելու  լավագույն միջոցն են,- այս կարծիքին է նաև 14-ամյա Նարեկ Վարդանյանը: Դասական և ռաբիսի երաժշտության միջև էլ զուգահեռներ է տանում 12-ամյա Տիգրան Աբովյանը: Նախընտրելին, ինչ խոսք՝ դասականն է: Ռոբերտ Ռիգանյանից աշակերտները վերցրել են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև կյանքում արժեքները տեսնելու, գնահատելու և պահպանելու կարողությունը: Երաժիշտ-հանդիսատես երկխոսությունը աշակերտների համար ավելի նկատելի դարձնելու, բեմում անկաշկանդ և անկեղծ լինելու նպատակով  հաշվետու համերգի ավարտին երաժշտական կատարումներով ներկայացավ նաև վաստակաշատ  երաժիշտ Ռոբերտ Ռիգանյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *