՛՛Հաց բերողի մահվան թիվ 1 մեղավորը իշխող վարչակարգն է՛՛: Լռության երթ Վանաձորում
Մարտի 22-ին տեղի ունեցավ Հաց բերող Արթուր Սարգսյանի հուղարկավորության արարողությունը: Հաց բերողի դին ամփոփվեց Շահումյանի գերեզմանատանը: Մինչ Շահումյանի գերեզմանատուն հերսոին ճանապարհեցին ծափահարություններով: Նույն ժամին Վանաձորում Հիմնադիր Խորհրդարանի Լոռու մարզային գրասենյակը նախաձեռնել էր լռության երթ՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի: Լռության երթը Թումանյան փողոցից շարժվեց դեպի Հայքի հրապարակ: Երթի մասնակիցների խոսքերով՝ Արթուր Սարգսյանի մահվան թիվ մեկ մեղավորը իշխող ռեժիմն է:
0 Մեկնաբանություն