«Բնակչության նախապատրաստում շփման գծի տարածքներում խաղաղության համար» ծրագրի շրջանակներում «Լոռի» հեռուստաընկերության մեդիա սրահում կազմակերպվել էր քաննարկում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պատմաբանների հետ:
Հայ-ադրբեջանական պետական հարաբերությունները սկիզբ են առնում 1918-ի մայիսից, երբ հիմնադրվեցին Հայաստանը և Ադրբեջանը։ Հայաստան-Ադրբեջան, հայ-թաթարական հարաբերությունները եղել են բարդ, հակասական, հաճախ՝ արյունալի։
Թեև երկու հարևան պետությունները ունեին տարածքային վեճեր, Ադրբեջանի տարբեր վայրերում հայերը ենթարկվեցին ջարդերի ու էթնիկ զտումների, ինչպես Հայաստանի տարբեր մասերում մուսուլմանները (մինչև 1939 թվականի ԽՍՀՄ մարդահամարը ադրբեջանցիները կրում էին թաթար, կովկասյան թաթար, թուրք կամ մուսուլման անունը), այդուհանդերձ, Երևանի և Բաքվի միջև հաստատվել էին դիվանագիտական հարաբերություններ, գործում էին դեսպանատներ։
Պատմական ակնարկներով բուռն քննարկում ծավալվեց ներկաների միջև:
Հանդիպումը կազմակերպել էր «Ռեգիոն» կենտրոնը «Լոռի» հեռուստաընկերության հետ համատեղ՝ համագործակցելով մարդու իրավունքների տարածաշրջանային կենտրոնի հետ:
0 Մեկնաբանություն