՛՛Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին չի՛ վաճառվում՛՛ ՛՛ԵԼՔ՛՛ դաշինք
Մարտի 31-ը՝ քարոզարշավի վերջին օրը, ՛՛Ելք՛՛ դաշինքի Լոռու մարզի թիմը քայլերթով եզրափակեց Վանաձորի Դիմաց թաղամասից մինչեւ դաշինքի նախընտրական շտաբ: Նրանց փոխանցած ուղերձներն անփոփոխ են. ելք կա՛ հուսահատության ու վախի այս վիճակից, եւ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներն ապրիլի 2-ին կարող են որոշել երկրի լուսավոր ապագան՝ քվեարկելով ՛՛Ելք՛՛ դաշինքի օգտին: Կոչն ամփոփոխ է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի՛ վաճառվում:
0 Մեկնաբանություն