Մունետիկ

՛՛Հայոց Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցը հզոր պետականությունն ու տնտեսությունն են՛՛

՛՛Հայոց Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցը հզոր պետականությունն ու տնտեսությունն են՛՛

՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցության Վանաձորի ավագանու անդամներն այսօր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կանգնեցրած հուշահամալիրին: Խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն արտահայտեց ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցության պաշտոնական դիրքորոշումը Հայկական հարցի լուծման վերաբերյալ: Սգացող ժողովրդից զարգացող ու հզորացող պետության վերակերպվելու համար հարկավոր է Հայոց Ցեղասպանությունը հանրայնացնելուն եւ տարբեր ժողովուրդների կողմից դատապարտելուն ուղղված նախաձեռնություններին զուգահեռ ունենալ հզոր պետականություն ու կայուն տնտեսություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *