՛՛Հայոց մեծ հաղթանակի միակ պարտությունն է Արծվաշենի անկումը՛՛: Յուրա Ղուլյան
1992 թվականի օգոստոսի 8-ին ընկավ Արծվաշենը: Ադրբեջանի սիրտը տառացիորեն մխրճված անկլավը՝ հայկական այս կղզին, պահպանելու՝ հերոս տղաների ջանքերն այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին: ՛՛Արծվաշեն եւ որդիներ՛՛ հայրենակցական միությունը՝ հավատարիմ կոչմանն ու առաքելությանը՝ մեկտեղել է աշխարհասփյուռ արծվաշենցիներին, նրանց սերունդներին, ջանքերն ու նպատակները, ոգեկոչման հերթական միջոցառումը կազմակերպելով՝ ի հիշատակումն Արծվաշենի առման 25-րդ տարելիցի:
0 Մեկնաբանություն