Մունետիկ

Հայոց փառապանծ բանակի 27-ամյակը նշվել է Լոռու մարզային գրադարանում

Լոռու մարզային գրադարանում տոնական տրամադրություն է, նշում են Հայոց ազգային բանակի կազմավորման 27-ամյակը: Վանաձորի պատանի երկրապահները հայոց եռագույնը ձեռքերում՝ բեմ բարձրանում:  Նույն հաստատակամությամբ էլ ամուր ենք պահելու հայրենիքի սահմանները-, ասում է  Հայկ Ստեփանյանը՝ պատանի երկրապահներից: 7 տարի անց կմեկնի հայոց բանակ:
ԶՈՒ-ի  կազմավորման 27-ամյակի առիթով գիշեր ու զօր սահմանն անքուն հսկող զինվոր տղաներին, նրանց համար անհանգստացող մայրերին շնորհավորեց մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանը:
90-ականներից մինչ օրս Հայոց պետականության կերտման ու բանակաշինության գործում նշանավոր դեմքերի ու ուշագրավ իրադարձությունների մասին պատմական ակնարկին հաջորդեցին Վոյս մանկապատանեկան երգի ստուդիայի սաների հայրենասիրական կատարումները: Էլեն Ավագյանն ասում է, որ նաև հայրենասիրական երգերով է արթուն  հայոց ոգին:
Ուրախ ռիթմերով տոնական տրամադրությունը շարունակեցին Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի դհոլահարները: 14 ամյա դհոլահար Արարատ Սաղումյանը նշում է, որ արվեստն ի զորու է անգամ սահմաններ միավորել: 

Մանրամասները` տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *