«Հայրենիք» խմբակցությունից Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
-Հաշվի առնելով, որ հոկտեմբերի 15-ին դատարանի որոշումից հետո, այլևս խոչընդոտներ ու խանգարող հանգամանքներ չկան ավագանու հերթական նիստ գումարելու, որի ժամանակ օրենքի պահանջով պետք է օրակարգի առաջին հարցով ընտրել քաղաքապետ, (եթե չբողոքարկվի), այդ դեպքում կա 2 ելք.
1. ընտրել քաղաքապետ ավագանու գործող կազմից
2. տապալել ավագանու նիստը, դրանով նախաձեռնել ավագանու լուծարում, ապա նոր ընտրությունների նշանակում։
Մենք դեռևս չորս տարի առաջ ասել ենք, որ վանաձորցու քվեն պետք է հարգվի ու այսօր էլ մնում ենք նույն դիրքորոշմանը։
Եթե Մամիկոն Ասլանյանը, սպասվելիք նիստի ժամանակ կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու և Ասլանյան դաշինքի ու Հայրենիք խմբակցության ձայները կբավարարեն ընտրել քաղաքապետ, այդ դեպքում մենք կգնանք Մամիկոն Ասլանայնին ընտրելու ճանապարհով, եթե ոչ, ապա չենք մասնակցի սպասվելիք նիստին` դրանով կնպաստենք ավագանու լուծարմանը և նոր ընտրությունների նշանակմանը։
Հ.Գ. Կարծում եմ այս հարցի շուրջ պետք է հրապարակային իրենց դիրքորոշումը հայտնեն նաև Քաղաքացիական պայմանագիր, Ասլանյան դաշինք, Ապրելու երկիր և ՀԱՍԿ խմբակցությունները։
0 Մեկնաբանություն