Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հայտարարած «Հորինում ենք բանաստեղծություններ Ռուսաստանի մշակույթի մասին» մրցույթի եզրափակիչ փուլն է: 31 դպրոցի 31 մասնակիցներից կազմավորվել է լավագույն եռյակը։ Առաջատարն է Յուլյա Հակոբյանը՝ թիվ 1 դպրոցից, 2-րդ տեղում Նոռա Մխոյանն է թիվ 11 դպրոցից, 3-րդ հորիզոնականը կիսում են Կարեն Մուրադյանն ու Լաուրա Կազարյանը Ստեփանավանի 6-րդ և 2-րդ դպրոցներից: Հաղթողները բեմ հրավիրվեցին դիպլոմներով պարգևատրվելու:
Անաչառ ժյուրիի պրոֆեսիոնալ կազմի որոշմամբ նաև , Ռւսաստանի ուժը, ռուս մեծերին, բնությունը, մշակույթը լավագույնս գովերգած մասնակիցները ևս պարգևատրվեցին: Միջոցառումն ուղեկցվեց պարային ու երաժշտական կատարումներով:
«Հորինում ենք բանաստեղծություններ Ռուսաստանի մշակույթի մասին» մրցույթի դպրոցական փուլը կայացել էր 2019-ի հունվարի 10 փետրվարի, մարզային փուլը՝ ապրիլի 4-ին:
0 Մեկնաբանություն