Ծրագրին ներկայացվել է մասնակցության 10-ը հայտ, որից 5-ը՝ որպես լավագույն գաղափար, կֆինանսավորվեն, յուրաքանչյուրը՝ 1000-ական դոլար արժողությամբ: ՙՙՕրրան՚՚ բարեգործականի «Երիտասարդները հանուն համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում կազմակերպվող փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում հաջողված են ճանաչվել Մեծ Պարնու, Արևաշողի, Յաղդանի, Լեռնանցքի, Կուրթանի երիտասարդական կենտրոնների ներկայացրած գաղափարները: Ծրագրի շրջանակներում կիրականանա Կուրթան համայնքի՝ կանաչապատ այգի ունենալու երազանքը:
Մեծ Պարնի համայնքում առաջին անգամ կներդրվի և կզարգանա Սթրիթ արթ փողոցային արվեստը:
Յաղդան համայնքում կվերանորոգվի մարզադաշտը, կվերազինվի գույքով և տեխնիկայով: Հատկանշական է, որ այս ծրագրով կլուծվեն նաև Յաղդանի հարակից 9 համայնքների զբաղվածության և ժամանցային հարցերը:
Հաջողված է համարվել նաև Լեռնանցքի ծրագիրը: Տեղի դպրոցում կվերաբացվի այդքան սպասված և պահանջված ֆիզիկայի լաբորատորիան, որից կօգտվեն դպրոցի 150 ից ավելի աշակերտներ:
Արևաշողից Վրույր Հակոբջանյանը ներկայացնում է համայնքի դահլիճի բարեկարգմանն ուղղված իրենց ծրագիրը, որով կխթանեն համայնքում մշակութային կյանքի զարգացմանը: Ժյուրիին հաջողված համարվեց նաև այս ծրագիրը:
ֆինանսական աջակցություն կստանան նաև այն համայնքները, որոնց ծրագրերը չեն հաջողել:
«Երիտասարդները հանուն համայնքի զարգացման» ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում: Նպատակն է՝ նպաստել Լոռու մարզի գյուղական համայնքների 16-30 տարեկան երիտասարդների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ:
0 Մեկնաբանություն