Մունետիկ

Հեղափոխությունը նոր հույսեր է տվել նաև ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը 42 տարեկանում իրավաբանի դիպլոմ կստանա: Դիպլոմային աշատանքը պաշտպանում է՝ «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայումը, տեսական և պրակտիկ խնդիրերը» թեմայով, որի հիմքում իր քրեական գործի ուսումնասիրությունն է: Ասում է, որ վերջին մերժումը հուսահատեցրել էր, բայց թավշյա հեղափոխությունը նոր հույսեր տվեց:

Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել ոչ դատարանում, ոչ էլ մինչ օրս, պնդելով, որ մարդ չի սպանել, բայց մեղավոր է, որ չի կարողացել կանխել հանցագործությունը: Գործի վերանայման խնդրանքով դիմել է տարբեր ատյաններ, սակայն անարդյունք: 

1996 թ. նոյեմբերի 29-ին, բժիշկների ընտանիքի զավակ, Երևանի բժշկական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող, քսանամյա Մհեր Ենոքյանը դատապարտվել է համակուրսեցու՝ Իոսիֆ Աղաջանովին սպանելու մեղադրանքով: Հանցագործությունն իբր կատարվել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: Մհեր Ենոքյանը, ով միշտ ժխտել է իր մեղքը դատապարտվել է մահապատժի, որն էլ փոխվել է ցմահ բանտարկության 2003 թվականին, երբ մահապատիժը վերացավ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *