Մունետիկ

«Հեքիաթ հավերժի» ժողովածուի շնորհանդեսը Վանաձորում

Երևանից և Գյումրուց հետո ռուսաստանաբնակ բանաստեղծուհի Սաշը Վանաձորում էր: Գրողների միության մարզային բաժանմունքում բանաստեղծուհու «Հեքիաթ հավերժի» ժողովածուի շնորհանդեսն էր: «Հեքիաթ հավերժի» , երբ պոետը հանդիպում է իր մահվանը, մահը՝ գեղարվեստականացված, հանդիպումը՝ պոետական, հարցի լուծումը՝ ռոմանտիկ: Ժողովածուի մեջ տեղ են գտել հեղինակի տարբեր տարիներին գրված 90-ից ավելի գործեր: Սեր, կարոտ, հիասթափություն, բնապատկերներ հեռավոր Դսեղից, ծնողական հոգատարություն, արյան կանչ, մանկության հիշողություններ: Ժողովածուն լույս է տեսել 1000 օրինակով, խմբագիրն է  բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը: Հենց նրա նախաձեռնությունն էր վանաձորյան շնորհանդեսը: Ստեղծագործել է դպրոցական տարիներից: Պայմանավորված Ռուսաստան հիմնական բնակության տեղափոխվելու հանգամանքով՝ տևական ժամանակ դադարել է ստեղծագործել: Հաջորդ ժողովածուն էլ սարերի ետևում չէ: Նրա գործերից 3-ն, ի դեպ, գործիքավորվել են երաժիշտ Պարգև Վարդանյանի կողմից: Շնորհանդեսը բանախոսների կողմից ուղեկցվեց ինչպես խրախուսաական - շնորհավորական խոսքերով, եղան նաև ընթերցումներ ու երաժշտական կատարումներ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *