Մունետիկ

«Հերիք ա ինչքան նստեցինք տեղներս, հիմա վեր կենանք ու քայլենք»․ Ն. Փաշինյանը՝ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումին

ՎՏԿ-ում 2019թ.-ի Հայաստանում՝ առաջին ներդրումային բիզնես-համաժողովն է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ուղղված   ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը:
Հայաստանի ու արտերկրի   գործարարներ ու ներդրողներ, 30-ից ավելի արտադրողներ մասնակցություն էին բերել բիզնես ֆորումին, որ մեկնարկեց տեխնոլոգիականի մուտքից՝ Լոռու մարզի արտադրողների Էքսպո-ցուցահանդեսով և շարունակվեց դահլիճում։ Այստեղ էր նաև վարչապետ Փաշինյանը:

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի կողմից կազմակերպված ֆորումի գխլավոր ֆինանսական աջակիցը ՎՏԲ բանկն է։ Բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Իվան Տելեգինը ողջունելով ներկաներին՝ հույս հայտնեց, որ նման ֆորումները նպաստավոր կլինեն մարզում նոր ներդրումային միջավայրի ակտիվացման առումով։

Ներկաները դիտեցին մարզի հնարավորությունների մասին պատմող տեսաֆիլմ, անցկացվեց պանելային քննարկում՝ «Ներդրումային միջավայրը Հայաստանում» թեմայով։  Մինչ  Հայաստանի Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը կանդրադառնար մարզում հաջողված ներդրումային ծրագրերին ու կկիսվեր փորձով, կողմերին հրավիրեց ստորագրել քառակողմ հուշագիր, որով հունիսի 24-28 նախատեսվում է Հայաստանում անցկացնել Ինժեներական շաբաթ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *