Մունետիկ

Հերթական բարեգործական միջոցառումը՝ «Էլկո» կոշիկի արտադրամասի գործադիր տնօրեն Լիաննա Սիմոնյանի նախաձեռնությամբ

Վանաձորի Նժդեհի 6 հասցեում գործող «Էլկո» կոշիկի արտադրամասի գործադիր տնօրեն ԱՁ Լիաննա Սիմոնյանը հերթական բարեգործական միջոցառումն էր կազմակերպել սոցիալապես անապահով շուրջ 26 երեխաների համար: Միջոցառմանը ներգրավել էին «Օրրան» ԲՀԿ շահաառուների, նաև զոհված զինվորների երեխաներին: Լիաննայի նախաձեռնությանն աջակցել է կոշիկի արտադրամասի հիմնադիր տնօրեն Էդգար Հովսեփյանը: Միջոցառմանն անշահախնդիր մասնակցեց նաև ֆոտոլուսանկարիչ Վոլոդյա Զաքարյանը, ով անմահացրեց Ձմեռ Պապի և Ձյունանուշի հետ մանուկների տպավորիչ հանդիպումը: Այն մեկնարկեց միասնական աղոթքով, ավարտվեց նվերների հանձման արարողությամբ: Տոնածառի տակ դրված սպորտային կոշիկների և քաղցր կոնֆետների տեսքով Ամանորի նվերներն անձամբ ստացան Ձմեռ պապն ու Ձյունանուշի ձեռքից: Կախարդական ճերմակ մորուսով ծերունուց ամանորի նվերներ ստանալուց հետո՝ մանուկները հայրենասիրական բանաստեղծություններով, երգ ու պարով համեմեցին միջոցառումը: Ամանորի հեքիաթից մինչև ռազմահայրենասիրություն ու սոցիալական խնդիր լուծելու առաջնահերթ պահանջ. կազմակերպիչներն արել էին ամենը՝ փոքրիկների տոնական տրամադրությունը վերականգնելու ուղղությամբ: Միջոցառման ավարտին կտրվեց խորհրդանշական տորթը, որ տարին սկսվի քաղցրությամբ ու հաղթանակներով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *