Մունետիկ

ՀՖՖ -ն ներկայացրեց «Շիրակի» գործով բոլոր փաստերը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  շտաբ-բնակարանում այսօր կայացավ ՀՖՖ ֆեդերացիայի բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց «Շիրակ» ակումբի եւ Արարատ Հարությունյանի բողոքը ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի համար 17-18-28 արձանագրության եւ այնտեղ տեղ գտած որոշման դեմ:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկությամբ գործի մանրամասներին եւ տվյալներին ծանոթանալու համար ԶԼՄ-ի ներկայացուցիչները հրավիրվեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիա: Այդտեղ ֆեդերացիայի վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանը լրագրողներին տրամադրեց «Շիրակի» եւ Արարատ Հարությունյանի ներկայացված բողոքների պատճեները, հեռախոսազանգերի «screen shoter»-ը եւ այլն: Լրագրողների պահանջով ՀՖՖ աշխատակիցը միացրեց նաեւ Արարատ Հարությունյանի եւ «Բանանցի» ֆուտբոլիստ Կպոդոյի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Պարզվեց, որ բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել ՀՖՖ կարգապահական կոմիտեի մայիսի 5-ի որոշումը, այն է.

Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որեւէ ֆուտբոլային գործունեությամբ:

«Շիրակ» ՖԱ–ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով եւ ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության «Շիրակ» թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով:

Ըստ բողոքարկման կոմիտեի կանոնակարգի, սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ կարող է բողոքարկվել Սպորտային Արբիտրաժային Դատարան (CAS) այն ստանալու պահից 21 օրվա ընթացքում:

Ռուբեն Հայրապետյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ՈւԵՖԱ–ի Կարգապահական կոմիտեն վարույթ է սկսել «Շիրակի» դեմ եւ 15 օրում պետք է տա իր եզրակացությունը։ 

Առավել մանրամասն՝  Ա1+ կայքում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *