Մունետիկ

ՀՀ ԱՄՆ դեսպանատան «Education USA» խորհրդատվական կենտրոնն 1-ին կրթական ցուցահանդեսով Վանաձորում էր:

1-ին անգամ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան « Education USA » կրթական խորհրդատվական կենտրոնը որոշել էր դուրս գալ մայրաքաղաքի սահմաններից և կրթական ցուցահանդեսը բերել էր Վանաձոր: ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը, ողջունելով կրթական ցուցահանդեսի մասնակից երիտասարդներին, ևս մեկ անգամ ընդգծել է լավ կրթություն ստանալու կարևորությունն ու ԱՄՆ հանձնառությունը՝ այս հարցում հայ երիտասարդներին աջակցության: Կրթական ցուցահանդեսին հրավիրվել էին ԱՄՆ համալսարանների շրջանավարտներ, ովքեր ցանկություն էին հայտնել իրենց ուսումնառության փորձը կիսելու վանաձորցի ուսանողների ու երիտասարդների հետ: Ըստ Միջազգային կրթության ինստիտուտի տվյալների՝ ներկայում ԱՄՆ-ում սովորող հայ ուսանողների թիվը շուրջ 300-ի է հասնում, ինչը, ելնելով երկրի բնակչության թվից, պատկառելի թիվ է: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *