ՀՀ բանակի 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ
Ազգային բանակի կազմավորման հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով: 20 տարի առաջ հանրապետության արեւելքում ընթացող Արցախյան հերոսամարտում հայության անվտանգությունը պաշտպանող հայկական ազատագրական ջոկատների 1000-ավոր ազատամարտիկներ դարձան Հայոց ազգային բանակի առաջին նահատակները: 20-ամյա մեր բանակն է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անվտանգության ու համայն հայության հպարտության աղբյուրը: Հանուն պետության ու ազգային շահի մարտնչած ազատամարտիկների հոգու հանգստության համար Գուգարաց թեմի առաջնորդը աղոթք բարձրացրեց: Մանրամասները՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն