Մունետիկ

«ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ լրացվեց նոր՝ 124.1 հոդվածով

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ լրացվեց նոր՝ 124.1 հոդվածով, որն ունի հետևյալ բովանդակությունը.

✅ Անձին (դիտավորյալ) նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը պատժվում է տուգանքով՝ 400.000 ՀՀ դրամից 800.000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

✅ Նույն (դիտավորյալ) արարքը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց կամ անչափահասի կամ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ 800.000 ՀՀ դրամից 1.000.000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:

✅ Նույն (դիտավորյալ) արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ 3-5 տարի ժամկետով:

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ լրացվեց ևս մի նոր՝ 277.1 հոդվածով, որն ունի հետևյալ բովանդակությունը.

✅ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում՝ պատժվում է 300.000 ՀՀ դրամից 500.000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա:

✅ Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում պատժվում է տուգանքով՝ 500.000 ՀՀ դրամից 700.000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

✅ Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *