Մունետիկ

ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ամանորի նվերը վանաձորցի մանուկներին

Ամանորի նախաշեմին վանաձորցի մի շարք ընտանիքների երեխաներին ուրախ ու անմոռաց րոպեներ պարգևելու, նրանց հետ մտերմիկ շփումներ հաստատելու նպատակով ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունը՝ իր ենթակա ստորաբաժանումներով, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի նախաձեռնությամբ ՎՊԴԹ-ի կազմակերպել էր «Լոռվա Ամանոր» բարեգործական ներկայացումը։ Մասնակից երեխաները Վանաձորի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի, Վանաձորի մանկատան, Օրրանի և Փոքրիկ իշխան կենտրոնի սաներն էին՝ մանկավարժների և ծնողների ուղեկցությամբ: Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուդիկ Վարոսյանը երեխաներին փոխանցեց Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի շնորհավորական խոսքերը, համագործակցության համար էլ աբելյանցիներին փոխանցեց շնորհակալագիր: Մասնակից կառույցների ներկայացուցիչները Ոստիկանության Լոռու մարզային վարչությանը շնորհակալություն հայտնեցին՝ բարի քայլի համար, նվիրեցին նաև մանուկների ձեռքերով պատրաստված գեղեցիկ հուշանվերներ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *