Մունետիկ

Հիպոկրատի երդվյալներն արժանացել են մարզպետի շնորհակալագրերին՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:

Լոռու մարզպետի հյուրերն այս անգամ Հիպոկրատի երդվյալներն են: Հրանտ Մարգարյանը, շնորհավորելով մարզի բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ, կարևորում է բուժաշխատողի դերն ու օրվա խորհուրդը, մաղթում ամենօրյա գնահատանք: Ինչ խոսք, մարզի առողջապահության ոլորտում առկա են երևույթներ, որ ստվերում են բուժաշխատողի անունն ու դժգոհության առիթ դառնում,- նկատեց  մարզպետ Մարգարյանը՝ խոստանալով  մարզի առողջապահական խնդիրներ պահել ուշադրության կենտրոնում: Մարզի առողջապահական հաստատությունների շուրջ 20 աշխատակիցներ արժանացան մարզպետի շնորհակալագրերի, կին բուժաշխատողերը՝  նաև գեղեցիկ  ծաղկեփնջերի: Շնորհակալագրեր ստացան Լոռու մարզային Հոգենյարդաբանական դիսպանսերի բժշկուհի Հասմիկ Առաքելյանը, Վանաձորի Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Անահիտ Թովմասյանը, բուժքույր Անահիտ Սահակյանը, Վանաձորի թիվ 1 համաբուժարանի բուժքույր Անահիտ Միրաքյանը, թիվ 3 համաբուժարանի բժշկուհի Կարինե Իշխանյանը, թիվ 5 համաբուժարանի բուժքույր Վալյա Քոչարյանը, «Գուգարք» կենտրոնական համաբուժարանի բուժքույր Համեստ Սաֆարյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի բժշկուհի Իվետա Պետրոսյանը, բուժքույր Զուրելա Պետրոսյանը, Վանաձորի բժշկական կենտրոնի բժշկուհի Անահիտ Դավթյանը, բուժքույր Հասմիկ Նիկողոսյանը, Սպիտակի բժշկական կենտրոնի բուժքույր Ամալյա Հովհաննիսյանը, բժշկուհի Արմինե Հակոբյանը, Ալավերդու բժշկական կենտրոնի բուժքույր Գոհար Դոխոլյանը, բժշկուհի Սոնյա Մելքոնյանը, Տաշիրի բժշկական կենտրոնի բուժքույր Էլլադա Պետրոսյանը, մանկաբույժ Նունե Պետրոսյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *