Վանաձորցիները շարունակում են սգալ ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը: Աշխարհահռչակ շանսոնյեն հուղարկավորվելու է հոկտեմբերի 5-ին, Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր-լ'Ամորի կոմմունայում։ Դա է եղել նրա վերջին կամքը։ Այդ համայնքում է տեղակայված երգչի տներից մեկը, որտեղ նա հաճախ էր ժամանակ անցկացնում իր ընտանիքի հետ: 94-ամյա շանսոնյեն ողջ կարիերայի ընթացքում ձայնագրել ավելի քան 1000 երգ, թողարկել շուրջ 100 ալբոմ։
0 Մեկնաբանություն