ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Ա. Սարգսյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել սպանության սպառնալիք տալու և ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից Ա. Սարգսյանին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի առթիվ: Այս մասին «Մունետիկ» լրավականին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:
2018թ. հուլիսի 8-ին Ա. Սարգսյանը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, իրենց տան դիմաց, անչափահաս դստեր կողմից «Վարդավառ»-ի տոնի հետ կապված քաղաքացի Կարեն Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վիճաբանություն է ծագել վերջինիս և իր միջև:
Այնուհետև, ժամը 12:30-ի սահմաններում, Կարեն Գասպարյանի որդին, ով հանդիսանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող, իրեն կանչել է Կոտայք գյուղում գտնվող ամառանոց, որտեղ իրեն տվել են սպանության սպառնալիք. պահանջել են ծնկաչոք ներողություն խնդրել` հայտարարելով, որ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով կսպանեն: Վախենալով սպառնալիքներից՝ ծնկի է իջել և ներողություն խնդրել, որի ընթացքում ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածել է դեմքին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանիդեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
0 Մեկնաբանություն