«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետի տեղակալ Վազգեն Կարապետյանը ս․թ․ փետրվարի 17-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Պատճառը՝ օրերս Ստեփանավանի Սուրբ Նշան մատուռի տարածքում գտնվող սրբաբատկերներին առնչվող միջադեպն է։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում դեպքի առիթով նշանակված ծառայողական քննությունը շարունակվում է։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ի վաղ առավոտյան Լոռու մարզի Ստեփանավան համայնքի բնակիչները նկատել են, որ Ստեփանավանի Արմանիս թաղամասում գտնվող Սուրբ նշան մատուռի (19-րդ դարի կառույց) ներսում գտնվող սրբապատկերները անհայտ անձանց կողմից ամբողջովին ջախջախվել են և սրբապատկերները մատուռից դուրս հանվել։
0 Մեկնաբանություն