Մունետիկ

Հուսով եմ, որ ավագանու հետ կապված խնդիրները կլուծվեն. Լուսինե Թադևոսյան

«Խոսում է համայնքը» ծրագրի հյուրը Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ՝ Լուսինե Թադևոսյանն է:

Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, սակայն չենք կարող չանդրադառնալ այն ծրագրերի չիրականացմանը՝ տեղի ունեցածի պատճառով:

-Մեր նախընտրական ծրագրում կան կետեր, որոնք իրականություն են դարձել, մասնավորապես սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ մանկապարտեզներին վերաբերող դրույթը իրականություն է դարձել: Այսինքն, Վանաձոր խոշորացված համայնքում այլևս տնակային պայմաններում գործող մանկապարտեզ չի լինելու, և մեր երեխաները հաճախելու են ժամանակակից, միջազգային չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզներ: Մեր նախընտրական ծրագրերում կային նաև ճանապարհների, լուսավորության հետ կապված դրույթներ, որոնք իրականություն են դարձել կառավարության հետ համատեղ ջանքերով: 16 սուբվենցիա, այս սուբվենցիոն աստղաբույլն արդեն առկա է կա Վանաձորում: Մենք վերջապես ունենալու ենք մեր երազանքի Վանաձորը: Մենք պետք ամեն բան անենք, որպեսզի Վանաձորի քաղաքացին չափսոսա իր տված քվեին:

Նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև դուք, խոսատանում էիք, որ մանկապարտեզները Վանաձորում կդառնան անվճար, սակայն այսօր այդ մասին խոսք անգամ չկա:

-Ձեզ հայտնի իրավական խնդիրների պատճառներով մենք չենք կարողանում ավագանու նիստեր գումարել: Ես այն կարծքին եմ, որ ամեն բան կարգավորվելուց հետո, մենք  կներկայացնենք նախագիծ: Հուսով եմ, որ Վանաձոր խոշորացված համայնքում ևս այդ խնդիրը կլուծվի: Չէ՞ որ խոշորացված համայնքի փոքր բնակավայրերում ևս բազմաթիվ սոցիալապես անապահով մարդիկ կան:

Խնդիրները լուծելուն խոչնդոտում է այն, որ դեռ չի գումարվել այն առաջին նիստը, որը կընտրեր համայքնի ղեկավար և ավագանին կանոնավոր նիստեր կգումարեր:

-Այո, դեռ չի գումարվել այդ նիստը, բայց ես հուսով եմ, որ այդ խնդիրները ավագանու հետ կապված կլուծվեն՝ հանուն Վանաձորի բարեկեցության:

Եթե հանում ենք կառավարության սուբվենցիոն ծրագրերը, մնում է համայնքը, հակայնքային բյուջեն, տարեկան աշխատանքային պլանը, համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը: Ձեզ գոհացնու՞ւմ են համայքնապետարանի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքները:

-Բյուջեն հաստատվեց 4 մլրդ.,որից 2, 9-ը գնում է սուբվենցիոն ծարգրերի իրականացման ուղղությամբ: Օրինակ, երբ սուբվենցիոն ծրագրերի իրականացման մասով ուսում նասիրում ենք բյուջեն, ապա տեսնում ենք, որ ճանապարհների կառուցման դեպքում համայնքը տրամադրում է 55%, մանկապարտեզների դեպքում՝ 30%, լուսավորության՝ շուրջ 45 %-ը: Պատկերացնո՞ւմ եք, համայնքը այսօր լծվել է մի գործի, որ տասնյակ տարիներ չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *