Մունետիկ

՛՛Հույսը վերջում է մեռնում՛՛: Հունիսի 29-ին ՀՀ-ում հիշատակում են անհայտ կորած ազատամարտիկներին:

՛՛Հույսը վերջում է մեռնում՛՛: Հունիսի 29-ին ՀՀ-ում հիշատակում են անհայտ կորած ազատամարտիկներին:

25 տարի առաջ հունիսի 29-ին Ղարաբաղի Հասան-Ղայա գյուղի ուղղությամբ պաշտպանական մարտերի ժամանակ 79 հայ ազատամարտիկներ կասկածելի կերպով անհայտ կորան: Միայն վերջերս հաստատվեց վարկածը, որ նրանք իրականում զոհվել են՝ վերջին շունչն ու փամփուշտը նվիրելով ազատագրության սուրբ գաղափարին: Նրանցից 22-ը եղել են «Արաբո», 28-ը՝ «Հոկտեմբերյանի արծիվ», 7-ը՝ «Զեյթուն» ջոկատներից, 19-ը՝ Ղարաբաղից: Հունիսի 29-ը ՀՀ-ում հիշատակվում է որպես անհայտ կորածների օր: Ամեն տարի այդ օրը անհայտ կորածների հարազատները հավաքվում են Վանաձորում տեղադրված հուշակոթողի մոտ՝ հոգու խորքում փայփայելով հույսը, որ մի օր կորած հարազատների հետ կամբողջացնեն իրենց ընտանիքը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *