Մունետիկ

Հրադադարի առաջին ժամերին. Վանաձոր (տեսանյութ)

Վանաձորցիների տրամադրությունը հաղթական է մոտ 11 ժամ տևած բանակցություններից հետո, կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ից ժամը 12-ից մարդասիրական հրադադար՝ գերիների և դիակների փոխանակման նպատակով:  

Վանաձորցի անցորդները «Մունետիկ» լրատվականի տեսախցիկից բարի ցանկություններով են դիմում ռազմաճակատի տղաներին, արցախցի հայրենակիցներին ուղղված գոտեպնդման խոսքերն էլ եզրափակում ֆեյսբուքյան հեշթեգով. #ՀԱՂԹՈՒՄԵՆՔ:

Արցախցի Լուսինե Սաֆարյանը Ստեփանակերտ՝ հայրենի տուն է շտապում, մեր բանակի խիզախությանը չի կասկածում, նրանց շարքերում է նաև իր ամուսինը, եղբայրները, հարազատները:

Պատերազմում հայկական բանակի հաղթական ավարտն են ուրվագծում նաև քաղաքի արվեստագետները:

3 թոռների և 6 ծոռների տատիկ, 82-ամյա Վերգինե Ալավերդյանը կյանքն ապրեց պատերազմների մեջ, սպասում է՝ երբ են ասելու, որ հաղթել ենք: Տղան՝ ՌԴ-ից, Միացյալ Նահանգներից աղջիկը, և սփյուռքի մեր հայրենակիցների հետ միասին, և՛ հոգեպես և՛ ֆինանսապես աջակցում են Արցախին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *