Աղբ թափելն ամոթ ա» նախաձեռնության մասնակիցները վաղ առավոտից եկել էին Վանաձորի «Արմենիա» առողջարանի գեղատեսիլ տարածք՝ մասնակցելու «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրին: Մասնակիցները բաժավեցին չորս խմբերի. «Իմ քայլը» հիմնադրամը մաքրապատման ձեռնարկը իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, որին միացել են տեղի քաղհասարակության ներկայացուցիչները, ակտիվ երիտասարդներ և կամավորներ: Լիբանանահայ Շիրակ Քրուզյանը ամիսներ առաջ ընտանիքով տեղափոխվել է հայրենիք և ակտիվորեն ներգրավվել հիմնադրամի բնապահպանական ծրագրերի կամավորական աշխատանքներում: Մաքրապատման աշխատանքներին անձամբ մասնակցում էր հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանը: Ծրագիրը բաղկացած էր 2 մասից՝ մաքրապատում և ճամբարում: Հավաքված աղբից պլաստիկը կառանձնացվի և կուղարկվի վերամշակող կազմակերպությանը, իսկ մնացած աղբը կտեղափոխվի աղբավայր։Բնապահպանական ձեռնարկին ներգրավված երիտասարդները ցուցաբերեցին անձնական նախաձեռնություն՝ նմանօրինակ նախագծեր այլ բնակավայրերում իրականացնելու համար: Մաքրապատման աշխատանքներն իրականացվեց խաղ-մրցույթի ձևաչափով։ Հաղթող թիմի համար նախատեսվել էր խրախուսական նվերներ, մասնակիցների համար՝ հուշանվերներ: Կազմակերպվեց նաև բնապահպանական թեմայով սեմինար, համերգային ծրագրով էլ եզրափակվեց միջոցառումը:
0 Մեկնաբանություն