Մունետիկ

Ինչ են ուտում զինվորները. հանրային հյուրասիրություն

Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպել էր ՀՀ զինված ուժերի շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականու ցուցադրություն:

Ներկայացվել են զինծառայողներին հատկացվող անկողնային, հանդերձանքի և կենցաղային պարագաները, համազգեստն ու կոշկեղենը: Զբոսայգում կազմակերպվել էր նաև զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրություն:

Զինված ուժերի թիկունքային ապահովման պատասխանատուներն ընդգծել են, որ բանակի ճաշացանկը պարբերաբար թարմացվում է, խիստ հսկողություն է սահմանված մատակարարվող սննդամթերքի որակի նկատմամբ, իսկ ճաշատեսակները պատրաստվում են սահմանված չափաքանակներով և բարձրորակ սննդամթերքով:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև պարտադիր զինծառայողների պարենային և իրային ապահովման չափաքանակների դիդակտիկ նյութեր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *