Մունետիկ

Ինժեներական նորարարությունները՝ Վանաձորի 2-րդ ինժեներական համաժողով-ցուցահանդեսին

Շուրջ 30 տեղական և միջազգային ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություններ իրենց նորարարություններ են ցուցադրել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված 2-րդ ինժեներական համաժողով-ցուցահանդեսին: Այն կազմակերպել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ գործընկերությամբ կառավարության, Եվրոպական Միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը ուշադրության կենտրոնում պահելով ինժեներական ոլորտին, փորձում է նպաստել Վանաձոր- Կիրովականին նախկին ինժեներական համբավը վերադարձնելուն։ Ցուցահանդեսին ներկա են եղել մարզային իշխանությունները, ՀՀ Կրթության և գիտության նախարարը, Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալները, ովքեր հույս են հայտնել, որ Հայաստանում ինժեներական և տեխնոլոգիական ոլորտների զարգացումը մեծ ազդեցություն կարող է ունենալ երկրի տնտեսական աճի վրա։ Նրանք նաև վստահեցրել են, որ համատեղ ուժերով նպաստելու են մարզերում ինժեներական մտքի զարգացմանն ուղղված ձեռնարկությունների հիմնմանը

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *