՛՛Իշխանությունը մարդիկ են, որոնց շահերը պիտի առաջնային լինեն՛՛ Վիեկե Պաուլուսմա
՛՛Մասնակցային ժողովրդավարության և քաղաքացիական ակտիվության խթանում Հայաստանի մարզերում՛՛ թեմայով քննարկումների շրջանակներում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերության մամուլի սրահում հրավիրել էր հանդիպում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Խոսելով ժողովրդավարության մասին՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հիշատակեց եվրոպական երկրների փորձը՝ նշելով, որ երբ մեր պաշտոնյաներն ինքնակամ հրաժարական տան իրենց այս կամ այն չարաշահման համար, այդ ժամանակ մենք կդառնանք ժողովրդավարական երկիր:
0 Մեկնաբանություն