Մունետիկ

Իսկուհի Մամուլյանի պնդումները հերքել է հոգեբանը:

Իսկուհի Մամուլյանի պնդումները հերքել է հոգեբանը:

Փետրվարի 21-ին ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերությունն անդրադադարձել էր Չերկասի 1/1 տնակի բնակչուհի Իսկուհի Մամուլյանի 11-ամյա որդուն անվճար հոգեբանական խորհրդատվություն տրամադրելու հարցում ՛՛Գուգարք՛՛ պոլիկլինիկայի հոգեբան Արծվի Հարությունյանի մերժմանը: Ինչպես կինն էր պնդում, պոլիկլինիկայի հոգեբան Արծվի Հարությունյանը հրաժարվել էր արտոնյալ կարգավիճակում գտնվող իր որդուն ընդառաջել` ասելով, որ հոգեբանի ծառայությունը վճարովի է: Այսօր ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերություն էր զանգահարել ՛՛Գուգարք՛՛ պոլիկլինիկայի հոգեբան Արծվի Հարությունյանը, ով իր խոսքում նշեց, որ Իսկուհի Մամուլյանը տեսանյութում ներկայացրել է կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Հոգեբան Արծվի Հարությունյանի հերքման խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ եւ առանց հեղինակային մեկնաբանության:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *