՛՛Ջուրը բերում են՝ մեջը որդեր, ինչպե՞ս խմենք՛՛: Տարոն 4 Բելառուսական թաղամասը 5 օր է՝ ջուր չունի
Վանաձորի Տարոն 4 Բելառուսական թաղամասում 5 օր է՝ ջուր չկա: Պայմանագիրը կնքել են շուրջօրյա ջրամատակարարման համար, ջուր դույլերով կամ բերում են մի քանի 100 մետր հեռավորության վրա գտնվող մասնավոր ամառանոցից կամ լավագույն դեպքում՝ ջրմուղի ցիստեռնով: Տարիներ շարունակ՝ ջրի խնդիր ունեն: Ամեն տարի ամռան և ձմռան ամիսներին թաղամասը ջրազրկվում է: Ջրմուղին դիմել են՝ պատասխանը նույնն է՝ ջրամբարներում ջուր չի հավաքվում: Ջրի բացակայությունը միակ խնդիր չէ: Թաղամասը մատնված է անուշադրության բոլոր առումներով՝ ճանապարհն անբարեկարգ է, միկրոավտոբուսները՝ հնամաշ, փողոցային լուսավորությունը բացակայում է, հարևանությամբ գտնվող ջրաքիսի բուծարանի անտանելի գարշահոտի պատճառով էլ մարդիկ չեն կարողանում պատուհան բացել:
Թեմայի շուրջ ՛՛Վեոլիաջուր՛՛ ընկերության ՛՛Լոռի՛՛ տեղամասի գլխավոր ինժեներ Ալիկ Բաղդասարյանը պարզաբանեց հետևյալը ՝ թաղամաս ջուր չի հասնում ակունքներում ջրի պակասի պատճառով, ջրամբարները չեն լցվում: Աշխատանքներ են տարվում ջրի հոսքը դեպի թաղամաս ուժեղացնելու և շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ: Տեսանյութը մոնտաժման փուլում էր, երբ ստացանք հաջորդ ահազանգը Կոնգո թաղամասից՝ դարձյալ նույն խնդրով՝ ջուր չունեն արդեն 7 օր:
0 Մեկնաբանություն