Մունետիկ

Ջրային տնտեսության պետկոմիտեի պատճառով տուժում է Վանաձորի Տարոն թաղամասերի ջրամատակարարումը:

Ջրային տնտեսության պետկոմիտեի պատճառով տուժում է Վանաձորի Տարոն թաղամասերի ջրամատակարարումը:

Մինչև 2020 թ.  ավարտին կհասնի Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում սկիզբ առած մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի երկարաժամկետ վարկային ծրագրի 3-րդ փուլը, որի արդյունքում շուրջօրյա ջրամատակարարում կունենան Ամրակից, Ձորագյուղ, Հոբարձի, Լեռնապատ, Վարդաբլուր, Անտառամուտ, Գուգարք, Կուրթան և Վահագնի համայնքները և Վանաձորի  Դիմաց, Բազում թաղամասերն ու  Չուխաջյան փողոցին հարող  հատվածները: Նախատեսվում է 3-րդ փուլի մեկնարկը տալ արդեն այս տարվա սեպտեմբերից: Արդյունքում  շուրջօրյա ջրամատակարարում կունենան ընդհանուր թվով 19.000 բաժանորդներ: Քաղաքապետարանում հրավիրվել են հանրային լսումներ՝ 3-րդ փուլի շահառու գյուղական համայնքների ղեկավարների, ՀԿ սեկտորի  և ՏԻՄ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: 3-րդ փուլի մանրամասները ներկայացրել է  SRP Շնեյդեր ընդ փարթներ նախագծային ընկերության ընդհանուր ծրագրի ղեկավար Բերնհարդ Ֆիշերը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *