Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանն արդեն ԱԺ պատգամավորի կարգավիճակով Վանաձորում էր: «Մենք» հկ-ն էր նախաձեռնել հանդիպումը՝ «Քաղաքացին և հպատակը. Հաղթել ամեն օր» թեմայով: Վանաձորցի երիտասարդների հետ այն ծրագրված էր ամիսներ առաջ: Օրվա բանախոսը մասնագիտական վերլուծություն է կատարում, դիպուկ օրինակներով ցույց տալիս ներկա և միջնադարյան քաղաքական համակարգերի փոփոխությունները, խոսում միջնադարից մինչ օրս մարդու ազատությունների, իրավունքների և պարտականությունների մասին: Հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանով:
0 Մեկնաբանություն