Մունետիկ

Քաղաքներում ավագանու նիստերը բաց են, փոխարենը տխուր է պատկերը որոշ գյուղական համայնքներում:

Լոռու մարզպետարանում ՀՀ ՏԻՄ-ի կողմից «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված թափանցիկություն, հանրային հաշվետվողականություն և մասնակցության ապահովման պարտավորությունների 2018թ-ի մոնիթորինգի նախնական զեկույցի արդյունքներն է ներկայացնում ծրագրի ղեկավար, Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Այս տարի ծրագրի շրջանակներում անցկացված տեղեկատվական հարցմանը Հայաստանի 502 համայնքապետարաններ են մասնակցել : Ըստ նախնական ուսումնասիրության՝ այս տարի ևս տեղեկատվության ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռիում, ամենացածրը՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերում: Մեր մարզի 56 համայնքներից հարցմանը չեն պատասխանել 25-ը: Ծրագրի ղեկավարը նկատում է, որ վերջին շրջանում Վանաձորում ավագանու նիստերը բաց են, իրազեկման աշխատանքներ ևս տարվում են, սրան հակառակ՝ տխուր է պատկերը որոշ գյուղական համայնքներում: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *