Մունետիկ

Քաղակտիվիստը լուրջ կասկածներ ունի, որ Վանաձորի փողոցների նորոգման ընթացքում գումարներ են փոշիացվել(տեսանյութ)

Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Քոթանջյանը «Բարի ճանապարհ» ծրագրի շրջանակներում թիմակիցների հետ երկար ժամանակ է ուսումնասիրում է Վանաձորի ճանապարհների վիճակն ու նորոգման ընթացքը`փորձելով քաղաքացիներին իրազեկել, որ վատ ճանապարհների հետևանքով կրած վնասների համար իրավունք ունեն դատական կարգով փոխհատուցում պահանջելու: Որտե՞ղ՝ որքա՞ն գումար է հատկացվել, ի՞նչ նպատակի ծառայել: Համադրելով տվյալները՝ եկել են եզրահանգման, որ փողոցների նորոգման համար տրվող գումարներին համարժեք վերանորոգման աշխատանքներ, այդուհանդերձ, Վանաձորում այդպես էլ չեն իրականացվել: Հանրապետության 3-րդ քաղաքն իր վատ փողոցների համբավով շարունակում է մնալ առաջատարը: Հեղափոխությունից հետ էլ, նոր մարզային իշխանությունների օրոք, որոշել է հետաքրքրվել՝ վերջին 2 տարում որքա՞ն գումար և ո՞ր փողոցների վրա է ծախսվել: Պատասխանել են 1 նախադասությամբ՝ ձեր կողմից նշված բոլոր տեղեկատվությունները հրապարակված են մեր պաշտոնական կայքում: Փորփրել է կայքն ու գտել որոշ բաներ: Ուշագրավն այս ցանկից, ինչպես Գևորգն է ասում, Շիրակացի փողոցն է: 2018-ին օգոստոսի վերջին մարզպետին ուղարկված նամակին հաջորդել են շինաշխատանքները Շիրակացի փողոցում: Այն, որ Շիրակացի փողոցը դարձյալ հայտնվել է նորոգվող փողոցների թվում, ակտիվիստ Գևորգ Քոթանջյանի խոսքով, շատ կասկածելի է: Փողոցի երկայնքով տարբեր հատվածներում ասֆալտի ծածկույթը կտրել- քերելը պատահական չէ: Նա կարծիք է հայտնում, որ այսկերպ քաղաքային իշխանություններն անցյալ տարի այստեղ նախատեսված ու չարված աշխատանքների հետքերն են փորձում կորցնել: Մանրամասները՝ տեսանյութում:

1 Մեկնաբանություն

  1. ba asymein vor septenberi verj bolor janaparnero veranorogvac klini shiraki xjyxi ekeg naeg megenanero lezy ynenan yshync ktan amsic arden erky amisa dimymo graca vochmi gortz chen anym gaxagapetin berdo pti gcen marzpetinel pti ashxatangic heracnen vochmi ban chen anym

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *