«Լոռի» հեռուստաընկերության թեժ գծին հերթական ահազանգը քանդակագործ Արամ Մարգարյանից էր: Բանն այն է, որ մեծամասշտաբի քարերն ու քանդակները վարպետը չի կարողանում հանձնել պատվիրատուին, որովհետև դեպի արվեստանոց տանող ճանապարհը կիսով չափ փակ է: Մեքենան անգամ չի կարող անցնել` արվեստանոց հասնելու համար: Վարպետի խոսքով` հարևանուհին` Ռուզաննա Մկրտչյանը ապօրինությամբ տիրացել է դեպի արվեստանոց տանող 5մետր 80սմ լայնությամբ ճանապարհի 3մետրին` ոտնահարելով իր իրավունքները: Կասկածներ ունի, որ, իր բնորոշմամբ, անձեռնմխելի համարվող ճանապարհը համայնքապետարանը վաճառել է հարևանուհուն: Պարզվում է` տիկին Ռուզաննային նույն հարցով 2անգամ մերժել է նաև Վանաձորի նախկին ճարտարապետ Տիգրան Պապանյանը:
Մանրամասները` տեսանյութում:
0 Մեկնաբանություն