Ի գիտություն վարորդների
Լոռու մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ Մ-6՝ Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում՝ Էնգելս թաղամասի սկզբնամասից մոտ 300մ հեռավորության վրա կա քարաթափման վտանգ: Այդ իսկ պատճառով շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով ս/թ դեկտեմբերի 27-ին ժամը 15:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում պայթեցման աշխատանքների իրականացման համար հիշյալ տեղամասը փակ է լինելու երթևեկության համար:
0 Մեկնաբանություն