Մունետիկ

ՔԿԱԳ Վանաձորի տարածքային բաժնի /ԶԱԳՍ/ պետ Հասմիկ Այվազյանի հերթական կամայականությունը

Հերթական կամայական վերաբերմունքը Վանաձորում, այս անգամ Վանաձորի համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վանաձորի տարածքային բաժնի /ԶԱԳՍ/պետ Հասմիկ Այվազյանի կողմից: «Լոռի» հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջին է դիմել Լոռու մարզի բնակիչ, ով Վանաձորի համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վանաձորի Տարածքային Բաժին է դիմել ամուսնությունը օրինական կերպով գրանցելու համար, ներկայացրել համապատասխան փաստաթղթերը: Քիչ առաջ, ամուսնության վկայականը ստանալու նպատակով ամուսնու հետ եկել է Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման Վանաձորի տարածքային բաժին, որտեղ հրաժարվել են տալ վկայականը՝ պատճառաբանելով ամուսնու անձնագրի բացակայությունը, այն դեպքում, երբ քաղաքացուն չեն տեղեկացրել, որ վկայականը վերցնելիս դա պարտադիր պայման է: Քաղաքացին փորձել է ճշտել, ինչու՞ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վանաձորի տարածքային բաժնում փակցված չէ թեժ գծի ծառայության հեռախոսահամարը, փաստաթղթերի ստացման կարգի մասին տեղեկություններ, ինչու չի տրամադրվում համապատասխան ՀԴՄ կտրոնը՝ փաստաթղթի պատճենահանման համար, ՔԿԱԳ Վանաձորի տարածքային բաժնի պետ Հասմիկ Այվազյանը՝ խուսափելով բուն պատասխանից, հորդորել է քաղաքացուն չդրսևորել ագրեսիվ վարքագիծ: Նշենք, որ ՔԿԱԳ Վանաձորի տարածքային բաժնի այս թերացման պատճառով քաղաքացին ստիպված է եղել բավական գումար ծախսել, շուրջ 150 կմ ճանապարհ կտրել՝ կրկին Վանաձոր գալու համար:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *