Մունետիկ

Քնապարկեր ռազմաճակատի համար. վանաձորցի դերձակը գործի է անցել

Վանաձորցի դերձակ Լաուրա Քոչարյանի՝ Զինվորների, կամավորների համար տաք քնապարկեր կարելու գաղափարին արձագանքել են շատերը: Ձեռնարկն իրականություն են դարձնում 3 ընկերուհիներով՝ իհարկե անհամար աջակիցների օժանդակությամբ: Կարի արհեստանոցում խնամքով ծալված այս տաք ծածկոցները, ջրակայուն կտորները, վերմակները տիկին Լաուրայի ձեռքով րոպեների ընթացքում վերածվում են քնապարկերի, որոնք զինվորներին հասնում են քահանայի կողմից պաշտպանիչ աղոթքով օրհնված: Տիկին Լաուրան կարում է, ընկերուհիները հեռացնում են ավելորդ թելերը, ծալում և փաթեթավորում: Ամեն քնապարկի մեջ սեր ու հավատ են դնում, ամեն քնապարկի հետ մեծանում է պատերազմը հաղթելու մեծ ցանկությունը:

#Հաղթելուենք

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *