Քննարկվեց ՀՀ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական վիճակը
«2008թ-ին ՀՀ մուտք է գործել 1 մլրդ 600 մլն դրամ, որից 90 տոկոսը ՌԴ-ից, 2009-ին այս թիվը կրկնակի նվազել է ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում: 2010-ին 1 մլրդ 200 մլն է կազմել մուտքը, իսկ 2011-ին 35% աճ է գրանցվել: Ստացվում է, որ մենք որպես երկիր ոչինչ չենք ստեղծում, այլ ստանում ենք արտերկրում ապրող մեր բարեկամներից»,- այս կարծիքը հայտնեց տնտեսագետ, ՀԱԿ ակտիվիստ Վահագն Խաչատրյանը Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակում կայացած դասընթաց-քննարկմանը: Քննարկումն անդրադառնում էր Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակին, հրավիրված էին տարբեր կուսակցությունների և ՀԿ ներկայացուցիչներ:
0 Մեկնաբանություն