Մունետիկ

Քրեական գործ՝ Լևոն Երանոսյանի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳքննության վարչությունում 2018 թվականի  հոկտեմբերի 9-ին ՀՀքրեական օրենսգրքի 309-րդհոդվածի 1-ին մասով, 311-րդհոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ինկետով և 308-րդ հոդվածի 1-ինմասով նախատեսվածհանցագործություններիհատկանիշներով հարուցվածքրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել  է, որ 2013 թվականից սկսած ՀՀ ՈԶզինծառայողներին յուրաքանչյուր տարի  հատկացվել է սոցիալական փաթեթ: Սոցիալականփաթեթի շրջանակներում  տրամադրված 72.000 ՀՀ դրամը զինծառայողն իրավունք է ունեցելտնօրինել հանգստի, հիպոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով: 

      ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Լևոն Երանոսյանի բանավոր հանձնարարության  հիման վրա 2013-2018թթ. ընթացքում ՈԶ ենթակայության տակ գտնվող զորամասերի մի շարք զինծառայողներիսոցիալական փաթեթներով նախատեսված 72.000-ական ՀՀ դրամ գումարներն ուղղվել ենզինծառայողների հանգստի կազմակերպմանը, որպիսի գործընթացն իրականացվել է ԼևոնԵրանոսյանի գիտությամբ զորամաս այցելած տուրիստական կազմակերպություններիներկայացուցիչների հետ պայմանագրեր կնքելու միջոցով:

    2014 թվականից սկսած ՈԶ N զորամասի անձնակազմը տեղեկացվել է, որ սոցիալականփաթեթով նախատեսված 72.000 ՀՀ դրամը փոխանցվել է տուրիստականկազմակերպություններին, սակայն զինծառայողներին փաստացի մատուցվել են  52.000 ՀՀ դրամարժողության հանգստի ծառայություններ:

      Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներովպարզվել է, որ 2012-2018թթ. ընթացքում Լևոն Երանոսյանը, զբաղեցնելով ՀՀ  ոստիկանության           զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, 2013-2018թթ. ընթացքում անցնելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ ՈԶ զորամասերիհրամանատարությանը, որպեսզի զորամասի ծառայողներն իրենց սոցիալական փաթեթներիշրջանակներում հանգստի կազմակերպման վերաբերյալ պայմանագրեր կնքեն իր մատնանշածտուրիստական կազմակերպությունների հետ, որպիսի պայմաններում որոշ զինծառայողներիընդհանրապես չեն տրամադրվել հանգստի ծառայություններ, իսկ մյուսներին էլ 72.000 ՀՀ դրամգումարի փոխարեն փաստացի տրամադրվել են 52.000 ՀՀ դրամին համարժեք:

      2019 թվականի հունվարի 18-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության պետի նախկինտեղակալ, ՈԶ հրամանատար Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններնանցնելու փաստի կապակցությամբ քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով գործ անջատելու, առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին:

     Նկատի ունենալով, որ Լևոն Երանոսյանը 2012-2018թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանությանզորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, իսկ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ օրենսդիր, գործադիր ևդատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայությունիրականացնող անձանց՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամնրանց կատարած  հանցագործությունների վերաբերյալ գործերի նախաքննությունը կատարվումէ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, ուստի՝ 2019 թվականի  հունվարի 18-ինորոշում է կայացվել քրեական գործը՝ ըստ քննչական  ենթակայության, ՀՀ հատուկ քննչականծառայություն ուղարկելու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *