Ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ավագ եղբայրը՝ Համիկ Սլոյանը, մեկնել է առաջնագիծ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քյարամ Սլոյանի եղբայրը.
«Եղբայրս մեկնել է կամավոր, որպեսզի կանգնի հերոս տղերքի կողքին»:
Նշենք,որ Հայաստանում ապրող եզդիական համայնքը կամավորական ջոկատ է ձևավորել, ձևավորվելու է նաև երկրորդ ջոկատը։ Առաջին ջոկատին է կամավորագրվել Համիկ Սլոյանը, նրան առաջնագիծ ճանապարհել է մայրը։
Նշենք, որ Համիկ Սլոյանն ամուսնացած է, նրա որդու անունն էլ կնքել են Քյարամ՝ ի պատիվ հորեղբոր:
0 Մեկնաբանություն