Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լոռու մարզպետի 1-ին տեղակալ Արամ Խաչատրյանը՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից: Թե ո՞վ էպաշտոնավարելու Արամ Խաչատրյանի փոխարեն՝ որպես մարզպետի 1-ին տեղակալ, դեռևս հայտնի չէ, այնպես, ինչպես հայտնի չէ՝ ո՞վ է փոխարինելու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանին, ով ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանի շնորհիվ էր հայտնվել մարզպետարանում: Սերգեյ Սարուխանյանը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու վերաբերյալ՝ նշելով, որ եթե վարչապետը չմակագրի դիմումը, կշարունակի պաշտոնավարել:
0 Մեկնաբանություն