Մունետիկ

Կառավարության որոշումը՝ փաստաթղթային վազվզոցի ու նպաստից զրկվելու պատճառ(տեսանյութ)

2018թ-ի փետրվարի 1-ին ընդունված «Պետական նպաստների մասին» օրենքում տեղ գտած թիվ 72 որոշումը, որն ուժի մետ է մտել օգոստոսի 7-ից, դարձել է վանաձորցի նպաստառու մի շարք ընտանիքների մտահոգության առիթը: Ըստ օրենքի՝ անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկում ավելացել է ևս 2 փաստաթուղթ: 1-ինով նպաստառու ընտանիքները պետք է ներկայացնեն տեղեկանք ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝ ընտանիքների չափահաս անդամների՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի, մյուսով՝ բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտներին մասին: Մի շարք նպաստառուներ ժամեր շաւորնակ անցկացրել են Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնում՝ օրենքի փոփոխության մասին իրենց դժգոհությամբ: Պարզվում է՝ նշված տեղեկանքը տրամադրելու համար տարբեր բանկերում գումար են պահանջել քաղաքացիներից` 1200-5000 դրամի սահմաններում, տրվա տեղեկանքներն էլ պահանջվածը չեն: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *