Մունետիկ

«Կարող ա՞ մենք տրամվայի շոֆեր ենք Կիրովականում»:Մամիկոն Ասլանյանը՝ տնակների բնակիչների բողոքի մասին(տեսանյութ)

Տնակների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստն է՝ այս անգամ նաև մարզպետարանի ներկայացուցչի մասնակցությամբ: Քննարկման թեման՝ համայնքապատկան բնարակարնների թվին վերաբերող հակասական տվյալները և դրանցից ծնված կասկածները : «Ո՞վ եթե ոչ մենք, ոչ դուք» նախաձեռնող խմբի անդամներն անդրադառնում են քաղաքապետարան ուղարկված գրավոր հարցումներին՝ փորձելով հասկանալ՝ ու՞ր են 69 համայնքապատկան բնակարանները: Մամիկոն Ասլանյանի դիտարկմամբ, եթե բնակարանների յուրացման մասով կան նման կասկածներ, դրանց բարձրաձայնման վայրը քաղաքապետարանը չէ, այլ ոստիկանությունը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ նախաձեռնող խումբը որպես ՀԿ դրամաշնորհներ է ստանում, թյուրիմացության մեջ գցում տնակների բնակիչներին, ուղղորդում բողոքի ակցիաների՝ մի խոսքով արհեստականորեն թեման չարչրկում: «Մենք երեկ չենք ծնվել,  վաղն էլ չենք մեռնելու: Մենք գիտենք, որ առավոտ ժամը 9-ին պատահական մարդը լրագրողների ուղեկցությամբ չի գալիս էդ հարցը բարձրաձայնի: Կարող ա՞ մենք տրամվայի շոֆեր ենք Կիրովականում», անդրադառնալով օրեր առաջ քաղաքապետարանի դիմաց տնակների բնակիչների բողոքի ակցիային, ասաց Մամիկոն Ասլանյանը: Զտել Սանկտ- Պետերբուրգի տնակային ավանը, որ ավելի տեսանելի ու հասկանալի լինի, թե իրականում քանի մարդ ունի բնակարանի կարիք,- արձագանքում են տնակների բնակիչները: Լոռու մարզպետaրանի ՏԻ և համայնքային ծառայության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Արմեն Շահվերդյանն է տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին, որ տնակների թեման մարզպետի անմիջական ուշադրության կենտրոնում է

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *